Advertisement
PatrZDZ

Fiktivnaya Armenia - Prometevs

Nov 12th, 2020
60
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 16.47 KB | None | 0 0
  1. Հայկական երկրորդ հեռուստաալիք կամ հ2, հայկական հեռուստաընկերություն, հեռարձակումը սկսվել է 1999 թվականին։ 2001 թ. փետրվարի 2-ին ստացել է լիցենզիա, ըստ որի կարողացել է հեռարձակումը տարածել Հայաստանի ողջ տարածքում։ Ներկայում հեռարձակվում է Հայաստանի 95% տարածքում և մասամբ՝ Արցախում։ Ալիքը եթեր է հեռարձակվում օրական 18 ժամ, պատրաստում է 30-ից ավելի հաղորդումներ։
  2.  
  3. "Պրոմեթևս" հեռուստախմբագրություն ՍՊԸ-ն գրանցվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 02.02.2001թ.: Հետագայում "Պրոմեթևս" հեռուստաընկերություն ՍՊԸ-ն անվանափոխվել է "Հայկական երկրորդ հեռուստաալիք" ՍՊԸ-ի: Ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն: Ընկերության գործունեության հիմնական նպատակներն են`տեսաֆիլմերի արտադրություն, ծրագրերի և ֆիլմերի կրկնօրինակում, գովազդների, հայտարարությունների պատրաստում և հեռարձակում: Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:
  4.  
  5. Հայկական երկրորդ հեռուստաալիքը, խորապես գիտակցելով հեռուստատեսության դերն ու նշանակություն մեր իրականության մեջ խորապես գիտակցում է նաև իր պատասխանատվությունը հեռուստաընկերության մասնագիտական գործունեության սոցիալական հետևանքների առումով: Ուստի ընտրել և իրականացրել ենք, այսուհետ էլ փորձելու ենք իրականացնել ազգային ու համամարդկային քաղաքակրթական արժեքների քարոզման ու պաշտպանության, մատաղ սերնդի դաստիարակության, հասարակության զարգացման համար անհրաժեշտ արժեհամակարգերի ձևավորման ու կայացման, պետական շինարարության, յուրաքանչյուր քաղաքացու ազատ մտաարտահայտման և հասարակության լիարժեք տեղեկացվածության իրավունքի ապահովման մեր առաքելությունը:
  6.  
  7. հ2-ի տեխնիկական բազան, ստեղծման օրվանից /1999թ./, գերազանցապես /մոտ` 95%/ բաղկացած է եղել թվային ֆորմատի տեսաձայնային համակարգերից և համակարգչային գերարագագործ ցանցերից, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Որպես թվային ստանդարտի հիմք են ընդունվել BETACAM SX, D9, HDV-DV, DV թվային ստանդարտները: Հեռուստաընկերության եթեր հեռարձակող, ապարատային, մոնտաժային և տեսաձայնագրող բոլոր համակարգերը թվային են և աշխատում են վերը նշված ստանդարտների ներքո: Օգտագործվում են բրենդային այնպսի ֆիրմաների տեխնիկական միջոցներ, ինչպիսիք են SONY, JVC, FOR.A, ARE-BOX, ALKOMA, CANOPUS, DEK-LINK, KRAMER, DS, MACKIE, BEHRINGER, SENHAYSER, BDL AUTOSKRIPT, ATLANT, LES և այլն: Թվային գերժամանակակից ցանկացած պրոֆեսիոնալ հեռուստատեսային և հեռարձակող սարքավորումների ի հայտ գալուն պես, մեր հեռուստաընկերությունը ձեռք է բերում անհրաժեշտ ցանկացած տեխնիկա և ունի դրա հնարավորությունը:
  8.  
  9. Լրաբեր
  10. Երկուշաբթի - Ուրբաթ: 07:55, 08:55, 09:55, 11:55, 16:00, 20:00, 23:00
  11. Շաբաթ օրը - Կիրակի: 09:55, 11:55, 16:00, 20:00, 23:00
  12. Ինչպես աշխարհի ցանկացած հեռուստաալիքի լրատվական ծրագիր հ2-ի Լրաբերը նույնպես բացառություն չէ, և հեռուստաալիքի դեմքն է: Սա լրատվա-վերլուծական ծրագիր է, որի առաջին առանձնահատկությունը լրատվության դասական հենքի վրա շարունակ մոդեռնիզացվելն է: "Լրաբերի", այսպես կոչված, "վարչակազմը" երկար քննարկումներից հետո որդեգրել է ժամային քաղաքականություն, որն առաջինը կիրառվեց Հայաստանում: Առավոտյան եթերների համար ընտրվեց յուրատեսակ ժամ: "Բոլորից 5 րոպե շուտ" կարգախոսը, թերևս, հեռուստադիտողին ամենածանոթ արտահայտությունն է: Առավոտյան 7.55 ապա 8.55, 9.55 և 11.55. սրանք "Լրաբերի" առավոտյան կազմի եթերաժամերն են: Այս ժամերին եթեր մտնելով` "Լրաբերը" կարողանում է բոլորից 5 րոպե շուտ բոլորին տեղեկացնել նորությունների մասին: Բացի այդ, "Լրաբերի" նորամուծությունն էր նաև օրվա առաջին ժամերին, լուսաբացի հետ մարդկանց տեղեկացնել, թե ինչ է լինելու օրվա ընթացքում: Այսպես, թողարկումներն առավոտյան սկսվում են բարևով, հետո` անոնսով: Անոնսը գրում է մեկ մարդ, որպեսզի լեզուն և ոճը մշտապես նույնը լինեն: Կրկին "Լրաբերին" հատուկ ոճով հաղորդավարը երկու տողով հայտնում է, թե ինչ իրադարձություններ են սպասվում օրվա ընթացքում և երբեմն նշում, թե որ լրագրողն է լուսաբանելու իրադարձությունը: Սեփական մտածելակերպ և յուրահատուկ ոճ, որը, մասնագետների կարծիքով, չի կրկնվում հայկական որևէ այլ հեռուստատեսության լրատվականում: Սա, թերևս, այն բանի արդյունքն է, որ "Լրաբերում" հատուկ ընտրված մարդիկ են աշխատում անոնսի ու հեդլայների վրա: Այսինքն, սովորաբար, հայկական մյուս հեռուստաընկերություններում ընդունված է, որ եթերի անոնսը գրի տվյալ եթերի հաղորդավարը, իսկ հեդլայնները` յուրաքանչյուր նյութինը` դրա հեղինակ-լրագրողը: "Լրաբերը" վերջին տարիներին մի փոքր հեղափոխական քաղաքականություն որդեգրեց, և որոշեց օգտագործել սեփական միջազգային փորձն ու մարդկային ռեսուրսը: Այսպես, փոխվեց առաջին հերթին լրատվության լեզուն, ապա` նաև ոճը: Ամերիկյան հեռուստաընկերություններում ոճը, որով խոսում ու գրում է "Լրաբերը", կանվանեին նեովիզուալ բառամթերք: Ի՞նչ է սա նշանակում. սա առաջին հերթին նշանակում է տեսանյութերի կադրային մոնտաժ, այսինքն, երբ տեսանյութը մոնտաժելիս բառերի սիմվոլիկան երևում է կոնկրետ կադրի վրա: "Լրաբերը" հատուկ տեղ է հատկացնում նաև հեղինակային տեսանյութերին, որոնցում հատկապես ընդկգծված է լուրի ազատականացումը: Լրագրողին հնարավորություն է տրվում ստեղծագործել` երևակայության ամբողջ ուժով և ազատորեն: Երբ աշխատանքն արդեն պատրաստ է, այսպես կոչված "գրաքննությունը" կիրառվում է` միայն ելնելով եթերային էթիկայի տեսանկյունից: Լրատվությունը "Լրաբերը" սկսում է օրվա թոփ նորությունից` անկախ այն բանից` քաղաքական է թեման, թե` ոչ: Առավոտյան ու ցերեկային թողարկումները` այդ թվում և 16.00-ի լուրերը, եթեր են հեռարձակվում առանց գլխագրերի, կամ անոնս կոչվածի, քանի որ այդ ժամերի դրությամբ սովորաբար օրվա իրադարձային պատկերը դեռ լիովին պատրաստ չի լինում: Երեկոյան հիմնական թողարկումը` ժամը 20.00-ին է, և հիմնականում օրվա բոլոր նորություններով: Այսպես, այն սկսվում է ոչ ավանդական տարբերակով: Ժամացույցից ու գլխագրից հետո, մինչև տաղավարում նստած հաղորդավարին անցնելը, սկսվում է անոնսը, որը գրում է միշտ միևնույն մարդը, և կարդում է, այսպես կոչված, "Լրաբերի" ձայնը. գլխագրերի վերջում ասվում է, թե ով է աշխատում "Լրաբերի" ստուդիայում և հեռուստադիտողը նոր տեսնում է հաղորդավարին: Անոնսային քաղաքականությունը ընտրված է` ըստ լրատվական անոնսի միջազգային էթիկայի: Անոնսը պետք է չխաբի դիտողին, բայց նաև պետք է սադրիչ լինի: Անոնսի բառամթերքը հատուկ-մատչելի-մասնագիտական է, մոտավորապես, Սի Էն Էն-յան քաղաքականությամբ: Նույն քաղաքականությունը տարվում է հեդլայնների ժամանակ: Դրանք նույնպես գրում է միևնույն մարդը, և մշտապես օգտագործվում է բառային սիմվոլիկան: Լակոնիկ, ինտելեկտուալ և ժամանակակից. ահա "Լրաբերի" անոնսային քաղաքականությունը երկու բառով: Լրագրողական կազմը այստեղ թերևս ամենահներից է: Կոնկրետ այս կամ այն իրադարձությունը լուսաբանելու համար լրագրողների ընտրությունը նույնպես կատարվում է հատուկ քաղաքականությամբ, և, ի տարբերություն ավանդական տարբերակի, միևնույն լրագրողն անընդհատ նույն ոլորտը չի լուսաբանում. սա ոչ միայն կանխում է լրագրողի լճացումը, այլ նաև` ավելի առողջ մթնոլորտ ստեղծում հենց "Լրաբերի" խոհանոցում: Հաղորդավարների հարցում "Լրաբերի" բախտը, նույնպես, բերել է, և այստեղ, ինչ-որ հետաքրքիր զուգադիպությամբ, հավաքվել են գրեթե բոլոր վետերանները: "Լրաբերում" աշխատում են հետխորհրդային Հայաստանի ամենահին կին հաղորդավարը, ամենագրավիչ տղամարդ հաղորդավարը և ամենափորձվածները: Որպես կանոն, հաղորդավարները միայն հաղորդավարությամբ չեն զբաղվում, այսինքն` բավականին մեծ հաճախականությամբ նրանք իրադարձություններ լուսաբանելու են մեկնում արտասահման: "Լրաբերն" ամեն վայրկյան փորձում է հասնել, եթե ոչ կատարելության, ապա գոնե պրոֆեսիոնալիզմի, և հատուկ ուշադրությունից դուրս չի մնում նաև միջազգային բլոկը: Միջազգային լուրերով զբաղվում են երկու լրագրողներ, որոնք աշխատում են հերթափոխով, բայց լինում են օրեր, երբ նրանք կիսում են աշխատանքը ինչ-որ կարևորագույն աննախադեպ իրադարձության ժամանակ: "Լրաբերի" միջազգայինն առանձնանում է իր համարձակ արևմտյան ոճով, հեղինակային տեսանյութերով և դիմանկար-նյութերով: Օրվա միջազգային լրահոսն ընտրվում է "Լրաբերի" ղեկավարի երաշխավորությամբ, և գրեթե ամեն օր օրվա թոփը տեսանյութի տեսքով է: "Լրաբերի" գիշերային թողարկումը ժամը 23.00-ին է: Տեսանյութի ժամային քաղաքականությամբ "Լրաբերը" նույնպես զբաղվում է, յուրաքանչյուր տեսանյութ սովորաբար չի անցնում երեք րոպեն, լրագրողներն արդեն սովորել են լակոնիկ տեքստեր գրել, և սա նրանց համար վաղուց հեշտ գործ է: Լինում են իրադարձություններ, որոնք պարզապես երեք րոպեի ընթացքում տեղավորելը անհնարին է, դրանք բացառությունների թվին են դասվում: Իսկ այն դեպքերում, երբ իրադարձությունն այնպիսին է, որ տեսանյութի տեսքով անցնում է հինգ րոպեն, ապա դառնում է "Հատուկ թղթակից": "Հատուկ թղթակիցը"` "Լրաբերի" հավելվածն է: Այսպես, հ2-ի լրատվականը հոգում է այն մասին, որ չստիպի հեռուստադիտողին դուրս գալ լուրերի դինամիկայից կամ ձանձրանալ իրեն չհետաքրքրող ոչ այնքան էլ հրատապ լուրը դիտելիս: "Լրաբերն" ունի նաև "Ուղիղ խոսք" հավելված: Սա էլ այն դեպքերի համար է, երբ տվյալ միավոր լուրն ավելի ծավալուն է և լուրի "գլխավոր հերոսի" խոսքը երկար է լուրի ձևաչափով հրապարակելու համար: "Ուղիղ խոսքը" "Լրաբերի" հավելվածն է, որը եթեր է հեռարձակվում ոչ ամեն օր, այլ ըստ անհրաժեշտության: Այստեղ հեռուստադիտողը "Լրաբերից" հետո ցանկության դեպքում ավելի մանրամասն և ամբողջությամբ կարող է լսել "գլխավոր հերոսին": Այս ամենով հանդերձ "Լրաբերը" չի սահմանափակվում ունեցածով և պատրաստում է նորություններ` նորությունների ժամն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար:
  13.  
  14. Բարի լույս, Հայաստանը
  15. Երկուշաբթի - Ուրբաթ: 08:10
  16. Լույսը մեզ հետ բարի է: "Բարի լույս, Հայաստանը"` նոր իմիջով: "Բարի լույս, Հայաստան" ուղևորություն բերեցին ոչ միայն նոր շնչառություն, այլև` նոր խոսք: Երգիծական ժանրից մեզ հայտնի հաղորդավարն ու դերասանները սուր մտքի, իմպրովիզացիոն հնարքների շնորհիվ մեր հեռուստադիտողների օրվա սկիզբը դարձնում են թեթև ու նաև բովանդակալից: Հաղորդումը նոր անկյուն ունի` "Barի լույս, Հայաստանը". սա մի վայր է, որտեղ բարմեն-հաղորդավարները հյուրընկալում-հյուրասիրում են օրվա հյուրերին` նրանց տրամադրելով անկաշկանդ զրույցի:
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement