Advertisement
PatrZDZ

Fiktivnaya Armenia - Public Television of Armenia

Nov 12th, 2020
90
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 19.60 KB | None | 0 0
  1. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն կամ Առաջին ալիք, հայկական պետական հանրային հեռուստաընկերություն։ Հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին։
  2.  
  3. Հայաստանի հեռուստատեսությունը հիմնվել է 1955 թ. սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ Առաջին եթերը կայացավ 1956 թվականի նոյեմբերի 29-ին: Կանոնավոր հաղորդումները հեռարձակվում էին շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ երկուական ժամով։ 1957 թվականի նոյեմբերի 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ հեռարձակումը։ Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձել է քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական և այլ ինֆորմացիայի կարևորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ 1970 թվականին շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը (հանրապետական հեռուստակենտրոն)։
  4.  
  5. Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։ 1972 թվականին գործարկվել է Երևան-Դոնի Ռոստով ռադիոռելեային գիծը, որով կենտրոնական հեռուստատեսությունը (ԿՀ) ընդունում էր հեռուստաընկերության հաղորդումները։ 1973 թվականից գործում է հեռուստաընկերության 2-րդ ծրագիրը։ 1977 թվականից ընդունվում էին ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։ Գունավոր պատկերմամբ առաջին հաղորդումը հայկական հեռուստատեսությամբ տրվել է 1971 թվականի մայիսի 1-ին։
  6.  
  7. 1981 թվականից հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում էին միայն գունավոր պատկերմամբ։ 1987 թվականի դրությամբ հանրապետության ռադիոռելեային գծերի երկարությունը կազմել էր 1330 կմ։ 1987 թվականին գործել են ԿՀ առաջին և երկրորդ, հեռուստաընկերության երկու ծրագրերը՝ 43,9 ժամ ընդհանուր տևողությամբ, որից հեռուստաընկերության հաղորդումները՝ 14 ժամ։ Հեռուստաընկերության առաջին ծրագրով տրվում էին ինֆորմացիոն հասարակական-քաղաքացիական, ուսուցողական, գեղարվեստական և մարզական հաղորդումներ։ Երկրորդ ծրագիրը նախատեսված էր Երևանի և դրա շրջակայքի համար։ 1987 թվականին հեռուստատեսային առնվազն մեկ ծրագիր ընդունելու հնարավորություն ուներ հանրապետության բնակչության 99%-ը։ Բնակչության 97%-ը ընդունել է ԿՀ առաջին ծրագրի, 84%-ը՝ ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։
  8.  
  9. ՀՀ արտադրական-ստեղծագործական աշխատանքները կոորդինացնում էր ծրագրերի գլխավոր դիրեկցիան, որը միավորում էր հաղորդավարների, թողարկիչների, նկարիչների, հնչյունային ռեժիսորների, հեռուստատեսային օպերատորների, կինոցուցադրումների բաժնի և ֆիլմադարանի աշխատանքը։ ՀՀ ծրագրերի նյութերը պատրաստվել են պրոպագանդայի, ինֆորմացիայի, կոմունիստական «դաստիարակության», երիտասարդական, մանկապատանեկան, ուսուցողական և գիտահանրամատչելի, գրականության և արվեստի, դրամատիկական, երաժշտական, նամակների և սոցիոլոգիական ուսումնասիրությունների, ռուսերեն և խորհրդային այլ երկրների լեզուներով տրվող, Փոխանակային և ԿՀ ու համամիութենական ռադիոյի համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունները։ Պրոպագանդայի գլխավոր խմբագրության «Հրատապ էկրան», «Հեռուստատեսային պրեսկոնֆերանս», «Արձագանք», «Հնգամյակի սոցիալ-տնտեսական պրոբլեմները», «Պարենային ծրագիրը գործողության մեջ»,«Պատմվածքներ կոմունիստների մասին» հաղորդումներն ու հանդեսները մեծապես օժանդակում էին կուսակցական կազմակերպությունների պրոպագանդային։ Ինֆորմացիայի գլխավոր խմբագրության «Իրադարձություններ, երկրներ, պրոբլեմներ», «Կապիտալիզմն առանց դիմակի» հաղորդաշարերում մեկնաբանվում են միջազգային կյանքի, պատերազմի ու խաղաղության հարցեր, ըստ ամենայնի լուսաբանվում ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը, խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից քննադատվում արևմտյան երկրների (ԱՄՆ, եվրոպական երկրներ) քաղաքականությունը։
  10.  
  11. Խորհրդային պետության ներքին և արտաքին քաղաքականության, խորհրդային ապրելակերպի պրոպագանդմանն էին ծառայում «Երաշխավորված է սահմանադրությամբ», «Սովետական ապրելակերպ», «Արվեստագետն ու ժամանակը», «Խոսք երիտասարդությանը», «Կարգապահությունն ու մենք», «Որակի գումարելիները», «Իմ հայրենիքը ԽՍՀՄ-ն է», «Ձայն խաղաղության», «Մոլորակին մաքուր երկինք» և այլ հաղորդաշարեր։ Աճող սերնդի կոմունիստական ոգով դաստիարակության նպատակին էին ուղղված «Խարույկ», «Արիության դասեր», «Անխախտ բարեկամություն», «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», «16-18» մանկական հանդեսները, «Մենք և երեխաները» հաղորդաշարը։
  12.  
  13. Նախադպրոցական տարիքի երեխաների համար գործել են հայոց և ռուսաց լեզուների ուսուցման հաղորդաշարերը։ Առանձին հաղորդումներ էին նվիրվում սովետական ժողովուրդների գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը։ Գեղարվեստական հաղորդումներից լայն ճանաչում ունեն «Դրական կամուրջներ», «Մեր լեզուն, մեր խոսքը» (ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985), «Բյուրակն», «Նորք», «Հայ երգի ակումբ», «Երաժշտական կյանք», «Երաժշտական Փոստարկղ» հանդեսները։
  14.  
  15. Պարբերաբար տրվել են ԽՍՀՄ պետությունների և սոցիալիստական ճամբարի այլ երկրների երաժշտական ու գեղարվեստական կոլեկտիվների, անհայտ կատարողների ելույթներ։ 1970 թվականին ստեղծվել է հեռուստատեսային կինոնկարների «Երևան» ստուդիան, որը տարեկան նկարահանում ու մշակում էր միջինում շուրջ 320 ժ կինոժապավեն, որից 20-ը՝ 35 մմ։ Ստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներ միութենական փառատոների մրցանակակիրներ էին, իսկ «Ձորի Միրո», «Արամ Խաչատրյան», «Անուշ» և «Քառյակ» ժապավեններն արժանացել էին հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոների գլխավոր մրցանակներին։
  16.  
  17. ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետկոմի կողմը 1957 թվականին հրատարակում է «Եթերում է Երևանը» (հայերեն և ռուսերեն) հեռուստատեսային հաղորդումների ծրագիր-տեղեկատուն։
  18.  
  19. 1990-ական թվականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից։ Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդումները։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թվականի վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվականը» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց ծնվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան։
  20.  
  21. 1996 թվականից Հ1-ը «Hot Bird» արբանյակից սկսեց հեռարձակվել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2000 թվականից նաև Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 1999 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության և իտալական «Տելեսպազիո» ընկերության միջև կնքված պայմանագրով։ Ներկայումս Հանրային Հեռուստաընկերության միջազգային «Հայաստան 1» արբանյակային հեռուստաալիքը հեռարձակվում է ողջ աշխարհում, իսկ ահա 2000 թվականից գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց Հանրային հեռուստաընկերության՝ «Հ1» լոգոտիպով։ Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչև 2005 թվականի հունվարի 1-ը բոլոր հաղորդումները և ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով։ Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետև՝ հեռուստասերիալները։
  22.  
  23. 2005 թվականի հուլիսի 7-ից 8-ը Դուբրովնիկում տեղի ունեցած Եվրոպական հեռարձակողների միության 56-րդ գլխավոր համագումարում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որի արդյունքում 2006 թվականից Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։ 2001թ․-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հիմնադրվեց «Նոր ալիք» հեռուստաընկերությունը, որը ցուցադրում էր երաժշտական և ժամանցային հաղորդումներ։ 2008-ին «Նոր ալիքը» լուծարվեց և նույն տարում ստեղծվեց Հանրային հեռուստաընկերության երկրորդ՝ «Արարատ» հեռուստաալիքը, որը սակայն դադարեցրեց իր գործունեությունը 2011 թվականին, զիջելով իր եթերային ալիքը «Շողակաթ» հեռուստաալիքին։
  24.  
  25. 2008 թվականին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան մի շարք շոու ծրագրեր, որոնց փոխարինելու եկան հայրենական արտադրության ֆիլմերն ու հաղորդումները: Սկսվեց գեղարվեստական և հեռուստաֆիլմերի արտադրության նոր փուլ:
  26.  
  27. 2007 թվականին Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում նկարահանվեց «Մի վախեցիր» 5 մասանոց ֆիլմը նվիրված Արցախյան պատերազմին, 2009-ին՝ «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմը՝ Նար-Դոսի համանուն վիպակի մոտիվներով, 2010-ին հեռուստադիտողին ներկայացվեց Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանված համանուն վերնագրով և հինգ մասից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը, 2011 թվականին՝ «Արտիստը»՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա: Արտադրված առաջին հայկական սերիալներից էին «Որբեր» և «Աննա» սերիալները (2009), 2013 թվականին՝ «Մեր գյուղը», 2014 թվականին՝ «Շտապ օգնություն» սերիալները: 2015 թվականին ցուցադրվեց «Հատուկ բաժին» հեռուստասերիալը:
  28.  
  29. 2010 թվականից առ այսօր եթերում է «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, 2013 թվականին բացվեց «Հայադարան» գրական հաղորդաշարը:
  30.  
  31. Անցում կատարվեց թվային հեռարձակման:
  32.  
  33. 2014 թվականին ձեռք բերվեց «Avid» ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:
  34.  
  35. 2015 թվականին Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան և HD արբանյակային հեռարձակման կայան: Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաև թվային լրահավաք մեքենա:
  36.  
  37. Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ հանրաճանաչ «IOS» և «Android» համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։
  38.  
  39. 2016 թվականի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, և նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման ինչպես մետրային, այնպես էլ արբանյակային հաճախականությունների համար:
  40.  
  41. Հայլուր
  42. Երկուշաբթի - Ուրբաթ: 08:00, 09:00, 10:00, 12:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, 00:00
  43. Շաբաթ օրը - Կիրակի: 09:00, 13:00, 17:00, 21:00, 00:00
  44. «Հայլուրը» Առաջին ալիքի գլխավոր լրատվական ծրագիրն է, որի թողարկումների առանցքում այն ամենն է, ինչ կարևոր է, հետաքրքիր և հրատապ: Պարբերաբար թարմացվող նորություններ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, տեղեկատվություն՝ տարածաշրջանից և միջազգային հանրությունից: «Հայլուր» ամենօրյա լրատվական ծրագիրը Հայաստանի բոլոր մարզերում ունի թղթակցական կետերի ամենամեծ ցանցը: Մշտական թղթակցական կետեր են գործում նաև ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան հատվածներում, ՌԴ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
  45.  
  46. Առավոտ լուսո
  47. Երկուշաբթի - Ուրբաթ: 08:20
  48. Ամեն առավոտ մեր լուսավոր տաղավարից ձեզ կողջունեն «Առավոտ լուսոյի» նոր, անչափ դրական ու հետաքրքիր հաղորդավարները։ «Առավոտ լուսոն» ուշադրության կենտրոնում է պահում բոլոր կարևոր իրադարձությունները մեր երկրում և նրա սահմաններից դուրս։ Տաղավարում կհյուրընկալվեն ամենատարբեր ոլորտների յուրօրինակ մարդիկ։ Իսկ մեր լրագրողները կներկայացնեն ուսուցողական տեսանյութեր զանազան թեմաների վերաբերյալ՝ արվեստ, նորաձևություն, սպորտ, առողջապահություն, ՏՏ ոլորտ, ճանաչողական տեսանյութեր Հայաստանի մարզերի և այնտեղ ապրող մարդկանց մասին։
  49.  
  50. ===
  51. «Նոր ալիք», հայկական հեռուստաալիք։ Հիմնվել է 2001 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից։ Հեռուստաալիքը ներկայացնում է հիմնականում ժամանցային և երաժշտական հաղորդումներ։
  52.  
  53. ===
  54. Արարատ, հայկական հեռուստաընկերություն, հիմնվել է 2008 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից: Հեռուստաալիքը ունի մշակութային, գիտամատչելի և հասարակական բնույթ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը կազմում մոտ 2․000.000: «Արարատը» Hot Bird արբանյակից հեռարձակվում է Եվրապայում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement