Advertisement
PatrZDZ

Fiktivnaya Armenia - Radio Hay

Nov 12th, 2020
126
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 9.28 KB | None | 0 0
  1. 1996 թ. հիմնադրվել և Հայաստանի Հանրապետության լսարանին է ներկայացվել իր բացառապես հայկական երաժշտական բովանդակությամբ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, և արդեն 20 տարուց ավել է հետևողականորեն և անընդմեջ եթեր է տալիս հայ կատարողների բարձրորակ երաժշտություն և բացառապես հայերենով հեռարձակվող հրապարակախոսական և տեղեկատվական նյութեր։ Սկզբնական փուլում ռադիոկայանը հեռարձակվում էր միայն Երևանում 104.1 հաճախականությամբ։
  2.  
  3. Սակայն խմբագրության հիմնադրման առաջին օրվանից նրա գլխավոր նպատակն էր հեռարձակվել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում։
  4.  
  5. «Ռադիո Հայ» ռադիոհեռարձակման ցանցի ձևավորման համար կարևոր նախապայմաններ էին դիտարկվում հետևյալ հանգամանքները.
  6.  
  7. • լսարանի հետաքրքրությունը հայկական երաժշտության և հայ մշակույթի նկատմամբ
  8.  
  9. • մարզերում ռադիո եթերի բացակայությունը կամ թերի ներկայացվածությունը
  10.  
  11. • Երևանի և մարզերի միջև գոյություն ունեցող տեղեկատվական և մշակութային անջրպետը, և միասնական տեղեկատվական և մշակութային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը։
  12.  
  13. 2010 թ. «Ռադիո Հայ» ընկերությունը մասնակցեց Արցախում հեռարձակվելու արտոնագրման համար մրցույթին և, հաղթելով, այժմ հասանելի է գրեթե ողջ Արցախում 105.5 հաճախականությամբ։ Ներկայումս ռադիոկայանի հեռարձակման տարածքը ծածկում է Հայաստանի և Արցախի ռադիոլսարանի մեծ մասը։
  14.  
  15. «Ռադիո Հայ» խմբագրությունը հիմնադրման պահից մինչ այսօր ներկայացնում է ընդհանուր ուղղվածության ռադիոծրագիր։
  16.  
  17. Ներկայումս «Ռադիո Հայ» խմբագրության եթերացանկի հիմքում են նորությունների թողարկումները, տեղեկատվական և վերլուծական հաղորդումները, ինչպես նաև թեմատիկ ծրագրեր մշակույթի, պատմության, Հայաստանի սոցիալական և հանրային կյանքի վերաբերյալ, և իհարկե՝ ռադիոկայանի եթերի կորիզը կազմող բարձրորակ ազգային երաժշտություն։ 20 տարվա հեռարձակման ընթացքում հավաքվել է 12000-ի չափ կատարում, եթեր է տրամադրվել և ճանաչվելու հնարավորություն է տրվել ավելի քան 500 հայկական կատարողի։ Այս տարիների ընթացքում մեր հյուրերն են եղել մշակույթի, գիտության, քաղաքականության ոլորտներում աչքի ընկնող բազմաթիվ մարդիկ, ինչպե նաև սփյուռքի, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
  18.  
  19. «Ռադիո Հայ»-ի խմբագրությունը հանրապետական սփռման լիցենզիա ստանալուց հետո նախատեսում է, որ հեռարձակվող ծրագրերի բովանդակությունը մնալու է 100 տոկոսով ազգային և հասցեագրված է լինելու հասարակության գրեթե բոլոր տարիքային և սոցիալական խմբերին։ Խմբագրության ծրագրային ընդհանուր ֆորմատը կազմվելու է երեք հիմնական բովանդակային ուղղություններից․
  20.  
  21. Ա) Տեղեկատվական
  22. Բ) Երաժշտական
  23. Գ) Հրապարակախոսական և կրթական։
  24.  
  25. 2008 թ ի վեր «Ռադիո Հայ»-ը հանդիսանում է «Ազատութուն/Ազատ Եվրոպա» ՌԿ-ի գործընկերը։ «Ազատության» լրատվական-վերլուծական խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, անկողմնակալության, խմբագրականների և վերլուծության հավասարակշռվածության, տարբեր կողմերի հանդեպ հարգալից և չեզոք վերաբերմունքի վրա։ Այդ թողարկումները դարձել են Հայաստանի տեղեկատվական դաշտի ամենակարևոր և պահանջված տարրերից մեկը։ Թողարկումները եթեր են տրվում աշխատանքային օրվա ընթացքում 4 անգամ, իսկ շաբաթ-կիրակի օրերին 2 անգամ։ Խմբագրության հիմնական թողարկումներն են՝ առավոտյան, երկու ցերեկային լրահոսները, երեկոյան լրատվական-վերլուծական թողարկումը, ինչպես նաև շաբաթ օրերին բանավեճային «Տեսակետների խաչմերուկ» և կիրակնօրյա վերլուծական «Շաբաթվա ամփոփում Հրանտ Թամրազյանի հետ»։
  26.  
  27. «Ռադիո Հայ»-ը, դիմելով թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման թիվ No․2 լիցենզիայի համար, 2017 թ.-ի հոկտեմբերի 5-ին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, ստացել է արտոնագիր: Ներկայացված լիցենզիայի համաձայն անհրաժեշտ է ձևավորել սփռման ցանց առնվազն 60 բնակավայրում։
  28.  
  29. ===
  30. Հայ ՖՄ 105.5- ը հայկական ռադիոկայան է, որը հեռարձակվում է Երեւանում `105.5 FM- ով։ Կայանը ծառայում է որպես Ռադիո Հայ- ի քույր կայան:
  31.  
  32. Հայաստանում առաջին մասնավոր երաժշտական ռադիոկայանն իր գործունեությունը սկսեց 1994-ի սեպտեմբերին: Սկզբում նա հեռարձակում էր իր հաղորդումները օրական 6 ժամ, ավելի ուշ `օրը 12 ժամ, և 1995-ի ապրիլից սկսած` ամբողջ օրվա ընթացքում (շուրջօրյա): Մեր ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են ինչպես Երևանում, այնպես էլ 25 կիլոմետր երկարությամբ տարածաշրջանում:
  33.  
  34. Ռադիոկայանի երաժշտական ծրագրերը հիմնականում տարածում են հանրաճանաչ երաժշտություն, կարող եք լսել տարբեր ժանրի երաժշտություն, որի սահմանները շատ լայն են: Հայկական էստրադային և դասական երաժշտությունը սիրված է նաև ունկնդիրների շրջանում: Ամեն շաբաթ կազմակերպվում են Թոփ 20 ծրագրեր: Տեղի և օտարերկրյա հայտնի երաժիշտներին հրավիրում են մեր ստուդիա և զրույցը հեռարձակվում է ուղիղ հեռարձակմամբ, որի ընթացքում ունկնդիրները կարող են զանգահարել ստուդիա և տալ ցանկացած հարց, ինչը նրանց համար հիանալի հնարավորություն է սերտ կապ հաստատելու նկարչի հետ: 24 ժամվա ընթացքում տրամադրվում է 7 ժամ «VOA1» ծրագրին, իսկ մնացած ժամանակն ու ծրագրերը, որոնք իրականացնում են DJ- ները:
  35.  
  36. Առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 22-ը յուրաքանչյուր 2 ժամը մեկ մենք լուրեր ենք հաղորդում: Հեռարձակումներից մեկը անգլերեն է, մյուսները ՝ հայերեն: Նորությունների բլոկը ներառում է տեղական, տարածաշրջանային և միջազգային տեղեկատվություն: «Հայ ՖՄ 105.5» լրատվությունը համագործակցում է լրատվական գործակալությունների, մամուլի կենտրոնների և անկախ լրագրողների հետ: Մեր լրագրողներն ամեն ինչ անում են քաղաքական, մշակութային, հոգևոր, ինչպես նաև մասնավոր իրադարձությունների հետ կապված տեղեկատվության լայն տեսականի հավաքելու համար:
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement