Advertisement
PatrZDZ

Fiktivnaya Armenia - Shant TVR

Nov 12th, 2020
115
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 5.55 KB | None | 0 0
  1. Շանթ, հայկական հեռուստաընկերություն: Հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից 1994 թվականին Գյումրիում։ 1995 թվականից հիմնադիր կազմին է միացել նաև Արմեն Մինասը։ Ներկայումս Հայաստանում գործող ոչ պետական հեռուստաընկերություն է, որը հասանելի է նաև այլ երկրներում արբանյակային հեռարձակմամբ։
  2.  
  3. «Շանթ» հեռուստաալիքը սկսեց արբանյակային հեռարձակում 2008 թվականի դեկտեմբերին: Այն իր հեռուստադիտողին է առաջարկում բազմաֆորմատ հաղորդումներ՝ լրատվական, ճանաչողական, սպորտային, հումորային, երաժշտական նախագծեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք-շոուներ։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է սեփական արտադրության հեռուստասերիալներ:
  4.  
  5. Ներկայացրել է նաև արտասահմանյան մի շարք հայտնի հեռուստանախագծերի հայկական տարբերակներ, ինչպիսիք են՝ «Ժողովրդական երգիչ», «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Տասի ուժը», «Թաքնված տաղանդը» և «Իքս ֆակտորը»:
  6.  
  7. Եթերային հեռարձակման ծածկույթը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։
  8.  
  9. Հեռարձակումն սկսվել է 1994 թվականի հունիսի 21-ին՝ որպես լրատվական ծառայություն և սկզբում հասանելի է եղել միայն Շիրակի մարզում։ Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995 թվականի մայիսից։
  10.  
  11. Ներկայումս հեռուստատեսությունը հասանելի է Հայաստանի տարածքի զգալի մասում, ինչպես նաև Արցախում։ Նաև հեռարձակվում է համացանցում։ Հայաստանի ամենադիտվող հեռուստաալիքներից է։
  12.  
  13. «Շանթ Պրեմիում»` նոր HD հեռուստաալիք «Շանթ» հեռուստաընկերությանը ներկայացրեց նոր՝ «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը, որը հեռարձակվեց 2016թ-ի դեկտեմբերից:
  14.  
  15. Այժմ գործում է նաև Շանթ Պրեմիում HD ալիքների փաթեթը՝
  16.  
  17. Շանթ Մյուզիք (Shant Music): Երաժշտական ալիք, որտեղ հեռարձկվում է երաժշտություն Arena Life, Hay Superstar, X Factor եւ Shant հեռուստաընկերության այլ երաժշտական ծրագրերի կողմից:
  18. Շանթ Սերիալ (Shant Serial): Շանթ հեռուստաալիքը, որտեղ ցուցադրվում են Շանթ հեռուստաընկերության կողմից նկարահանված բոլոր սերիալները
  19. Շանթ Նյուս (Shant News): Լրատվական կայք, որտեղ տեղադրված են 24/7 նորություններ Հայաստանի և ամբողջ աշխարհի մասին։
  20. Շանթ Պրեմիում ԱՄՆ (Shant Premium USA): Շանթ Պրեմիում հեռուստաալիք, որը նախատեսված է Ամերիկյան հեռուստադիտողների համար:
  21.  
  22. Հորիզոն
  23. Երկուշաբթի - Ուրբաթ: 08:00, 09:00, 10:00, 12:00, 15:00, 18:00, 20:00, 22:00, 00:00
  24. Շաբաթ օրը - Կիրակի: 10:00, 12:00, 15:00, 18:00, 20:00, 22:00
  25. Խոսքի ազատությունը դեռ չի երաշխավորում օբյեկտիվություն և ին‎‎ֆորմացիայի հավաստիություն…և իհարկե չի ավելացնում լրագրողների ո´չ խելքը, ո´չ ճաշակը և ո´չ էլ տաղանդը: Բայց այսօր, անգամ «Հորիզոն» ծրագրի պատահական հեռուստադիտողները չեն կարող ժխտել ակնհայտ փաստը: 1994թ.-ից «Հորիզոնը» ուղիղ եթերում լուսաբանում է մեր երկրում տեղի ունեցող ամենակարևոր ու հրատապ իրադարձությունները: Հենց «Շանթի» ուղիղ եթերում էր, որ 1996թ. առաջին անգամ «Հորիզոնը» մեկնաբանեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչն էլ հետագա տարիներին ավանդույթ դարձավ հայաստանյան հեռուստաընկերությունների համար: Արցախյան գոյամարտ, էներգետիկ ճգնաժամ, ցրտի ու խավարի տարիներ, քաղաքական ճգնաժամեր, տնտեսությունը վերահսկելու ճիգեր, հետաղետյա շինարարություն… Այսօր սա արդեն պատմություն է, որի յուրաքանչյուր օրն ամփոփվում է «Շանթի» արխիվում:
  26.  
  27. ===
  28. Շանթ ռադիո, Հայաստանում գործող ռադիոկայան, որը ղեկավարում է «Շանթ» հեռուստաալիքը: Այն երաժշտական, լրատվական և ժամանցային ռադիոկայան է: Հեռարձակվում է Շիրակի մարզում,1998թվ.-ից:
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement