Advertisement
PatrZDZ

Fiktivnaya Armenia - Panarmenian Media Group

Nov 12th, 2020
291
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 16.89 KB | None | 0 0
  1. «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումն է։ Մեդիա գրուպի կազմում են Հայաստանի ամենավարկանիշային հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը։ Հիմնադրվել է 2012 թվականին։ Այն համախմբում է մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ:
  2.  
  3. Հեռուստաալիքը հիմնադրվել է 1998 թվականին։ Առաջին սեփականատերերն են եղել Ջերարդ Գաֆեսճյանն ու Բագրատ Սարգսյանը։ Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1999 թվականի հունվարի 13-ին՝ 24-ժամյա ռեժիմով։
  4.  
  5. Տեխնիկական սպառազինումից հետո 2012 թվականին տեղի է ունեցել Հայաստանում առաջին փորձնական եթերը` HD ձևաչափով, որը 2013 թվականին պաշտոնապես մեկնարկել է։
  6.  
  7. 2016 թվականին Արմենիա հեռուստաընկերությունը նկարահանեց առաջին հայկական 4K հեռուստասերիալը՝ Հին արքաներ։ Իսկ 2019 թվականի նոյեմբերին հրապարակվեց, որ Արմենիա հեռուստաընկերությունը նախատեսում է առաջինը հայկական հեռուստաշուկայում անցնել 4K ձևաչափի։
  8.  
  9. 2020 թվականի դրությամբ՝ եթերի մեջ են մտնում հեռուստաշոուներ, սերիալներ, սիթքոմներ, լրատվական հաղորդումներ, հայկական ու արտասահմանյան ֆիլմեր։
  10.  
  11. 2012 թվականից Արմենիա TV-ն Հայաստանում բացառիկ իրավունքով ցուցադրում է Չեմպիոնների Լիգան, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի, Եվրո 2020-ի և Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի խաղերը: 2019 թվականի հունիսի հրպարակվեց, որ Արմենիա TV-ն գնել է ԵՎՐՈ-2020-ի բոլոր խաղերը ցուցադրելու արտոնագիրը:
  12.  
  13. Արմենիա TV-ին գործակցել է Walt Disney, Universal, 20th Century Fox, Warner Brothers, Sony, Talpa, Endemol, GloboTV և այլ հեղինակավոր ընկերությունների հետ: Արմենիա TV-ին բացառիկ իրավունքով առաջինն է իրագործել հեղինակավոր միջազգային հեռուստաֆորմատներ. «Հայաստանի ձայնը», «Ամենախելացին», «Հաղթեք րոպեում», «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ», «Deal or no Deal», «Fort Boyard»:
  14.  
  15. 2015 թվականի սեպտեմբերի 14-ից Արմենիա հեռուստաընկերությունը՝ Յուքոմ ընկերության հետ համատեղ սկսել է հեռարձակել 6 կաբելային ԱրմենիաTV ալիքներ։ Կաբելային ալիքները սկսել են տարբերվել հիմնական Արմենիա TV հեռուստաալիքից նրանով, որ չեն պարունակել գովազդ, սերիալները հեռարձակել են մեկ օր շուտ, ինչպես նաև նեռառել են ֆիլմեր, որոնք ներառված չեն եղել Արմենիա հեռուստաընկերության ցանկում։
  16.  
  17. Պրեմիում - Արմենիա Պրեմիում հեռուստաալիք, ցուցադրվում են Արմենիա TV, ինչպես նաև Պրեմիումի շրջանակներում ստեղծված ֆիլմեր, սերիալներ ու սիթքոմներ։
  18. Հայ կինո - Հայկական ֆիլմերի հեռուստաալիք՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆոնդից
  19. Ջան TV - Հայկական երաժշտական հեռուստաալիք։
  20. Քոմեդի - Հայկական հումորային հեռուստաալիք՝ ներառյալ հաղորդումներ, սերիալներ, մանրապատումներ, կատակերգական ներկայացումներ, շոու ծրագրեր, և այլն:
  21. Սինեման - Աշխարհի տարբեր երկրներում ստեղծված ֆիլմերի հեռուստաալիք։
  22. Տունտունիկ - Հեռուստաալիք երեխաների համար:
  23.  
  24. Ժամը
  25. Երկուշաբթի - Ուրբաթ: 09:00, 10:00, 12:00, 15:00, 18:00, 21:00, 00:00
  26. Շաբաթ օրը - Կիրակի: 10:00, 15:00, 18:00, 21:00
  27. «Ժամը» լրատվական ծրագիր է, որի նպատակն է ապահովել նորությունների ամենավերջին և ամենահետաքրքիր լուսաբանումը ամբողջ երկրից և ամբողջ աշխարհից: Լրատվական թիմը տրամադրում է տեղեկատվություն ՝ հիմնված ժամանակին թեմաների և ամենահրատապ նորությունների իրադարձությունների ուսումնասիրության և վերլուծության վրա: Րագիրն ընդգրկում է քաղաքական, գործարար և մշակութային նորություններ, ինչպես նաև ունի հատուկ զեկույցներ սպորտի, աշխարհի նորությունների և եղանակի կանխատեսումների վերաբերյալ: «Ժամը» նաև իր սեփական լրագրողներին ուղարկում է տարբեր վայրեր ՝ վերջին լուրերը տեղում լուսաբանելու համար: Արմենիա հեռուստաընկերությունը հատուկ պայմանագիր է կնքել CNN- ի հետ և բացառիկ իրավունք ունի եթեր հեռարձակել զեկույցներ աշխարհի CNN- ի թղթակիցներից: Նորությունները մեր մասնագիտությունն են, և մենք հպարտ ենք ձեզ դրանցով ապահովելու համար: Մենք մեր բոլոր ջանքերը, աղբյուրներն ու հնարավորությունները ներդնում ենք օգնելու ձեզ ձեզ զգալ ամեն ինչի կենտրոնում:
  28.  
  29. Հայկական առավոտ
  30. Երկուշաբթի - Ուրբաթ: 09:15
  31. Հաճելի, հուզիչ և զվարճալի ծրագիր: Երաժշտություն, հետաքրքրաշարժ քննարկումներ և անսպասելի հյուրեր… 120 րոպե եթերում ՝ լի ինտիմ խոսակցություններով, ժպիտներով, հարցերի ու պատասխանների հայտնաբերմամբ, գյուտերով և գաղտնի գաղտնիքներով ... Վայելեք հազարավոր հաճույքներ յուրաքանչյուր առավոտ:
  32.  
  33. ===
  34. ԱԹԻՎԻ կամ ATV, հայկական մասնավոր ժամանցային հեռուստաալիք։ Հիմնադրվել է 2010 թվականին՝ փոխարինելով Արմենակոբ հեռուստաալիքին։
  35.  
  36. Համագործակցում է ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության հետ։ Հեռարձակվում է Երևանում և մարզերում։ ATV-ն հեռուստադիտողին է առաջարկում է լրատվական, սպորտային, առավոտյան, երաժշտական ծրագրեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք - շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ինչպես նաև հայկական, ռուսական և արտասահմանյան կինոարտադրության լավագույն ֆիլմերը:
  37.  
  38. Այսօր
  39. Երկուշաբթի - Կիրակի: 20:00, 23:00
  40. ATV- ն ամեն ժամ մեկ ժամվա ընթացքում հաղորդում է Հայաստանի և աշխարհի վերջին նորությունները «Այսօր» հաղորդման մեջ: Մեր հաղորդավարները հեռուստադիտողներին կտեղեկացնեն սպորտի, մշակույթի և օրվա գլխավոր նորությունների մասին: Լրատվական 2 հիմնական ծրագրերի հետ մեկտեղ, 5 րոպեանոց թարմացումները կարելի է տեսնել 10:00-ին, 11:00-ին, 12:00-ին, 14:00-ին, 15:00-ին, 17:00-ին, 18:00-ին, 19:00-ին, 22:00-ին և 01:00-ին:
  41.  
  42. ===
  43. «Արմնյուզ» հեռուստատեսությունը (ArmNews TV) հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև Youtube կայքի Armnews ալիքով:
  44.  
  45. «Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ:
  46.  
  47. «Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն:
  48.  
  49. Արմնյուզ հեռուստաալիքը 2011-ի օգոստոսին փոխեց իր դեմքը: Նոր ձևաչափի շնորհիվ տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ: Սեպտեմբերին մեկնարկեց նոր եթերաշրջանը` նոր անձնակազմով ու նոր հաղորդացանցով: Հենց առաջին օրից Արմնյուզ հեռուստաընկերությունն ապահովում էր օրը 14-ժամյա սեփական արտադրության լուրեր ու հաղորդումներ: Արմնյուզի եթերում անդրադառնում էին բիզնես-լուրերին ու տնտեսությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարություններին և թվային աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, շոու-բիզնեսին և սպորտին, առողջապահությանն ու քաղաքականությանը:
  50.  
  51. Սակայն հեռուստաընկերության հիմնական հաղորդումը Լուրերի թողարկումն է: Համահայկական նշանակության լրատվական ալիք դառնալուն հավակնող Արմնյուզ հեռուստաընկերությունն ունի սեփական թղթակիցներ Հայաստանի յուրաքանչյուր մարզում և սփյուռքի հայաշատ գաղթօջախներում: Հաստատված, ճշտված լուրեր` դինամիկ ու դիտարժան, պրոֆեսիոնալ կատարմամբ: Հին ավանդույթներով նոր սեզոնը մեկնարկեց 2012-ի սեպտեմբերին: Օրը 24 ժամ սեփական արտադրության, թարմ լրատվություն. նպատակը մեկն է` լինել հեռուստալսարանի առջև բաց:
  52.  
  53. Մենք պատմում ենք Ձեր մասին, Ձեր մտահոգությունների, խնդիրների, մարտահրավերների, առաջընթացի, հաղթանակների մասին:
  54.  
  55. ===
  56. Արմնյուզ ՖՄ (ArmNews FM), Հայաստանում գործող ռադիոկայան, որն ուղղված է տեղեկատվական, կրթական և վերլուծական ծրագրերին, երաժշտական ներդիրներին և զվարճանքներին: Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ armnews.fm-ի միջոցով։
  57.  
  58. Արմնյուզ ՖՄ․տեղեկատվական-վերլուծական ռադիոկայան, որտեղ լուրերի մատուցումը հենվում է հավասարակշռության, բազմակարծության, հավաստիության սկզբունքների վրա։ Մենք աշխատում են 24- ժամյա ռեժիմով: Յուրաքանչյուր կես ժամվա, ուղիղ եթերում մեր ունկնդրին ենք ներկայացնում օպերատիվ լրատվություն ուղիղ միացումներով՝ հենց դեպքի վայրից։ Լրատվական, վերլուծական, կրթական, սոցիալական հաղորդումներից բացի չենք մոռանում նաեւ մեր ռադիոլսողների գեղագիտական ու երաժշտական նախասիրությունների ու ճաշակի մասին: Արմնյուզ ՖՄ՝ լուրեր, վերլուծություն, շփում, ժամանց ․ այն ամենն ինչ կարեւորում ես:
  59.  
  60. ===
  61. Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012 թվականին։ Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները։ Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ radiojan.am-ի միջոցով։
  62.  
  63. ===
  64. Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր։ Ռադիոկայանի կարգախոսն է՝ «Լավից լավը՝ չկա»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ lavradio.net-ի միջոցով։
  65.  
  66. ===
  67. «Արմինիըն Ռիփորթր» ("The Armenian Reporter", «Հայկական լրատու») շաբաթաթերթ։
  68.  
  69. Լույս է տեսել 1967 թվականի նոյեմբերի 2-ից, Նյու Յորքում, անգլերեն։ Հիմնադիր խմբագիրն է եղել Էդվարդ Պողոսյանը (1927-2006)։ Շաբաթաթերթը ներկայացնում է լուրեր ամերիկահայ գաղութի, Հայաստանի և Արցախ Հանրապետության կյանքից, հանդես գալիս խմբագրականներով։
  70.  
  71. 2006 թվականին վաճառվել է հայաստանյան CS Media ընկերությանը։ 2012-ին թերթը միացավ «ՊանԱրմենիան» մեդիա գրուպին։
  72.  
  73. ===
  74. «Թերթ.ամ», առցանց տաբլոիդային լրատվական կայք, որը տրամադրում է նորություններ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Գործում է 3 լեզուներով. հայերեն (հիմնական), ռուսերեն և անգլերեն։
  75.  
  76. Թերթ.ամ լրատվական կայքում նորությունները դասակարգված են հետևյալ բաժիններով.
  77.  
  78. Հայաստան – Հայաստանի վերաբերյալ նորություններ
  79. Տարածաշրջան – Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններ
  80. Աշխարհ – նորություններ ամբողջ աշխարհից
  81. Բիզնես – բիզնեսի նորությունները Հայաստանում և աշխարհում
  82. Գիտություն – գիտական ոլորտին վերաբերող նորությունները
  83. Մշակույթ – մշակութային անցուդարձը աշխարհում
  84. Սպորտ – սպորտային կարևոր իրադարձությունները
  85. LIFESTYLE – հարցազրույցներ ու ապրելակերպ
  86. 2014 թ. փետրվարի դրությամբ կայքն ունենում է օրական մոտ 150 000 այցելու, Հայաստանում այցելուների թվով 13-րդ կայքն է։
  87.  
  88. Միացել է «ՊանԱրմենիան» մեդիա գրուպին։ 2015 թ․ հոկտեմբերից կայքը գործարկում է Tert.am Medicine (բժշկական նորություններ) և Tert.am Life (ժամանց) էջերը։
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement