Advertisement
Arman_03

Չգիտեմ

Mar 22nd, 2019
82
0
Never
Not a member of Pastebin yet? Sign Up, it unlocks many cool features!
text 11.31 KB | None | 0 0
  1. Արթնացա սովորականի պես կեսօրին` արդեն լրիվ բնական դարձած գլխացավով։ Արթնացա բնավ ոչ այն պատճառով , որ քունս առել էի , կամ արթնացրել էին , ոչ այն պատճառով որ աշխատանքի պիտի գնայի, թեև արդեն ուղիղ 3 ժամ ուշացել էի , ոչ որևէ այլ պատճառով։ Ուղղակի արթնացա։ Գուցե պատասխանատվության զգացումն էր շատ խորը մի տեղից իր մասին հիշեցնում , կամ երևի ենթագիտակցորեն , որովհետև մարմինս սովոր էր այդ ժամին արթնանալու։ Համակերպվելով այն մտքի հետ , որ քնել էլ չեմ կարողանա , կայացրեցի իմ կյանքի ոչ ամենահեշտ որոշումներից մեկը` գնալ աշխատանքի։ Աշխատավայր հասնելուն պես սկսվեց իմ ու ժամանակի անխնա պայքարը , որը սակայն , ես տանուլ էի տալիս ամեն անգամ , ամեն օր , ամեն պահ։ Անխնա պարտություններ կրած վերջապես ավարտվեց աշխատաժամս ու ամենաանկեղծ խանդավառությամբ լքեցի այդ` մարդկային գիտակցության հետ կրքոտ սիրով զբաղվելու համար նախատեսված վայրը։ Լքեցի օրվա մնացած ժամանակը դատարկությունից զերծ պահելու մտորումներով։ Որոշեցի քայլել մինչև կենտրոն լիովին գիտակցելով , որ այնտեղ էլ չեմ գտնելու օրս լիացնելու որևէ զբաղմունք։ Ճանապարհին հասկացա, որ ոչ մեկին չեմ ուզում տեսնել , ոչ մեկի հետ չեմ ուզում շփվել , այդ պահին ինձ ոչ մեկ պետք չէր։ Կամ պետք էր, մի երևակայական , գոյություն չունեցող էակ։ Կամ իրական, բայց իմ համար լրիվ նոր մի կերպար, ում հետ կարելի կլիներ ամբողջությամբ անկեղծանալ , կամ լռել , ժամերով լռել։ Բայց անկեղծանալ չեմ ուզում։ Պետք էր մեկը ում հետ երկար լռեինք , կամ լռվեինք։ Ոնց գտնեմ տենց մեկին։ Լավ է ։ Ռադ արա։
  2. Չնկատեցի ոնց հասա ենթադրյալ վերջնակետիս։ Բայց կենտրոնը մեծ հասկացություն ա , ու՞ր գնամ։ Երկու տեղ էի պատկերացնում այդ պահին երկուսն էլ «խմելու» տեղեր էին։ Երևի ենթագիտակցությունս հուշեց , որ խմել ա պետք ։ Կամ երևի ի սկզբանե այդպես էի որոշել, կամ իմ տեղը որոշել էին։Ամեն դեպքում համակերպվում եմ էդ մտքի հետ։ Մի քիչ հոգնել էի քայլելուց ու գնացի այն մի տեղը որը առավել մոտիկ էր` «Կ»։ Ժամանակին հաճախ էի գնում էդտեղ , կիկեռ(սեղանի ֆուտբոլ) խաղալու։ Սիրելի զբաղմունքս էր, կարողանում էի ժամեր , նույնիսկ օրեր տրամադրել էդ` առաջին հայացքից պարզ խաղին։ Աստիճանաբար հմտացել էի, անգամ մրցումների էի մասնակցում։ Էդ խաղի հանդեպ թուլություն ունեցող լիքը մարդկանց էի հանդիպել սեղանի շուրջ , բոլորն էլ համարյա իմ չափ էնտուզիազմով էին խաղում ու անկեղծ տառապում պարտվելուց։ Ապրելակերպիս մի մասն էր դարձել էդ խաղը։
  3. Դրսից լսվում էր կիկեռի ձայները։ Ինձ լավ զգացի։ Աննկատ մտա ներս , զբաղեցրեցի բառի սեղանի ամենամենակ աթոռը, որն ասես հատուկ իմ համար առանձնացրած էր մյուսներից։ Մատուցողուհու հետ, որը էդ ժամանակ համ էլ բար-ի համար էր պատասխանատու, ժամանակին մոտիկ էի, կարելի ա ասել չափազանց մոտիկ, չնայած անկեղծ նրան հիմար էի ճանաչում` ժարգոնային խոսելավոճի, ինչ ինչ հարցերում անիմաստ կարծիքների ու պիտակներ կպցնելու սովորության համար։ Բայց և այնպես, չգիտեմ ինչի, ստացվում էր մեր մտերմությունը։ Հնարավոր է պատճառը անկողինն էր։Չգիտեմ։ (Էս բառը շատ եմ դեռ օգտագործելու։ Պատճառները շատ են. թեև կողքից նայողի համար չափից շատ գրագետ եմ թվում , խելոք և այլն. կենցաղային հաջողություններից բխող կարծրատիպեր` կրթություն , լավ մասնագիտություն, առաջին հայացքից շատ լավ աշխատանք։Ամենևին։ Ես ինձ կիսագրագետ եմ համարում , կիսախելոք , կիսահաջողակ ու երևի հենց էդ ա իմ բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը` էդ «կիսա»-ն ա:)
  4. Անկախ ինձնից հեգնական բարևեցի։ Ակնհայտորեն որպես հումոր ընդունեց ու առանց որևէ բան ասելու օղի հյուրասիրեց։
  5. - Դեմքիցդ զգացվում ա, որ օղի ես խմելու։
  6. Ինչի՞ ես սահմանափակում ազատությունս , ինչի՞ ես ազդում ընտրությանս վրա , ո՞ր իրավունքով , ես կարող ա կոլա էի ուզում։ Ու՞մ եմ խաբում , լավ էլ հասկացել էր դեմքիս արտահայտությունն էլ այդժամյա ցանկություններս էլ։ Նպատակս մեկն էր , ինչ-որ կերպ լրացնել մեջիս «կիսա»-ն։ Սկսեցի ագահի պես խմել , մեկը մյուսի հետևից։ Մի քանի բաժակից հետո , նա էլ ինձ միացավ , երևի ինձ ընկերակցելու կամ իմ մասին հոգ տանելու ցանկությամբ լցված։Չգիտեմ։ Ամեն դեպքում հաճելի էր , կամ ինձ էր թվում։ Մեկը մյուսի հետևից խմում էինք , ժամանակավոր ընդմիջում էինք անում , երբ նրան որևէ սեղանից կանչում էին։ Գալիս ինչ-որ խմիչք էր լցնում , տանում, բայց հավատարիմ էր ինձ ` վերադառնում էր։ Արդեն բավական խմած էինք , կամ ավելի ճիշտ հարբած , երբ երկուսիս հայտնեցին, որ արդեն ուշ է ու փակվելու ժամանակն է։
  7. Իսկապես , արդեն ժամը 3ին 10 էր պակաս։ Մտքումս պտտում էի տարբերակներ, թե ու՞ր գնամ, որտեղ վերջնականապես անջատեմ գիտակցությունս ալկոհոլի օգնությամբ , երբ նա առաջարկեց միասին շարունակել։ Այլ դեպքում կմերժեի , ամեն կերպ կխուսափեի նրա հետ որևէ տեղ գնալուց։ Հնարավոր է ալկոհոլն էր խոսում մեջիցս , կամ հնարավոր է անգիտակցաբար` համաձայնեցի։ Տարբերակները շատ չէին։ Կամ իմ տուն, կամ նրա կամ էլ «Հեմ» ։ «Հեմ» ում աղմուկը շատ էր , չցանկացա ։ Նրանց տունը հեռու էր ու մնաց մի տարբերակ ` իմ տուն։ Ողջ ճանապարհին լուռ էինք, ասես բոլորն ինձ հասկանում էին էդ պահին , ու լռել էին։ Լռությունը խախտվեց խանութին մոտենալիս , երբ նա առաջարկեց գինով շարունակել։ Ակնհայտորեն ռոմանտիկ միջավայր ստեղծելու ակնարկներ էր անում ։ Իսկ ես բացարձակ ռոմանտիկայի տրամադրություն չունեի ու ակնհայտ հեգնանքով մի քանի չստացված մտքերով մերժեցի գինին ու առաջարկեցի օղի։ Չառարկեց , օղի վերցրինք ու բարձրացանք տուն։
  8. Արդեն երկար ժամանակ էր մենակ էի ապրում։ Դրդապատճառները շատ էին ` լռություն , մտքերիս հետ մենություն, թվացյալ ազատություն, բայց երևի գլխավոր պատճառը ինքնահաստատումն էր երևի։ Չգիտեմ։
  9. Մի քիչ թափթփված էր տունս։ Երևի առաջին անգամ ինչ տեղափոխվել էի, բայց տարօրինակ կերպով ինձ վատ չզգացի, երևի գիտեի, որ նրա համար էական չէր։
  10. Առաջին անգամ էր իմ տանը բայց իրեն զգում էր ինչպես իր տանը ու դա ինձ դուր էր գալիս։ Երաժշտություն միացրեց` «Ֆլոյդ»։ Էդքան էլ չեմ սիրում , բայց էդ պահին ինձ հաճելի թվաց։ Օղի, «Ֆլոյդ», մի հիմար ու մի կիսագրագետ. վատ չէր , անգամ լավ էր։ Բավականին խմել էինք արդեն։ Գրեթե լուռ էինք ամբողջ ընթացում։ Խորասուզվել էի իմ մեջ , մտածում էի կարևոր ու անկարևոր բաների մասին։ Չէի նկատում ոչ մի բան։ Շատ խորը տեղից ինձ հանեց մի կարճ ու անսպասելի երևույթ` համբույր։ Հասկացել էր , որ հույս չկա ինձնից , որ ես ոչինչ չեմ սկսելու , հերթականությունը փոխեց ու ինքը քայլ արեց։ Տարավ դեպի անկողինս։
  11. Կեսօր էր, երբ արթնացանք։ Տարօրինակ զգացողություն էր , որ եկար ժամանակ չէի զգացել։ Զգացի, որ ուրախ եմ , անկեղծ , ամբողջ մտքով։ Որոշեցի անգամ նրա հետ սուրճ խմեմ։ Ինքս պատրաստեցի խմեցինք։ Այդ պահին նա ինձ հիմար չէր թվում։ Երևի նրանից էր , որ չէր խոսում։ Երբ գնաց ինձ ավելի լավ զգացի. առավոտս չեմ սիրում ուրիշի հետ կիսել։ Մի հատ էլ սուրճ պատրաստեցի ու թունդ ծխախոտի հետ խորասոզվեցի էլի մտքերիս մեջ։ Փաստորեն ինձ երջանիկ զգալու համար ինձ ուղղակի հիմա՞ր էր պետք, թե խնդիրը մարմնային բավարարվածությունն էր։ Կարելի ա արդյոք հիմար կոչել , չէ որ երեկ նա ամեն ինչ իդեալական արեց , լռեց երբ պետք էր , խոսեց , երբ դրա կարիքը իրոք կար։Չգիտեմ։
Advertisement
Add Comment
Please, Sign In to add comment
Advertisement